1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եղիսաբեթ թագուհին բժիշկների խորհրդով հրաժարվել է ալկոհոլի օգտագործումից

Եղիսաբեթ թագուհին բժիշկների խորհրդով հրաժարվել է ալկոհոլի օգտագործումից

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, ով այս տարի տոնել էր ծննդյան 95-րդ տարեդարձը, որոշում է կայացրել ընդհանրապես հրաժարվել ալկոհոլից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, The Daily Telegraph-ը հայտնել է, որ միապետը  նման որոշման է հանգել բժիշկների խորհրդով:

Պարբերականը նշել է, որ բժիշկների նման խորհրդատվությունը կապված չէ որևէ հիվանդության հետ, այլ նախազգուշական քայլ է եղել, իսկ վերջին խոսքը եղել է թագուհունը:

The Daily Telegraph-ը գրել է նաև, որ Եղիսաբեթ Երկրորդը երբեք էլ աչքի չի ընկել ալկոհոլի հանդեպ սիրով:

Բուքինգհեմյան պալատը, ավանդույթի համաձայն, որևէ մեկնաբանություն չի տվել թագուհու առողջական վիճակի վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]