Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2008 թ. հոկտեմբերի 16-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում 550 ամուսնական զույգ նշանվեցին:

-1978 թ. հոկտեմբերի 16-ին Հովհաննես Պողոս II-ը ընտրվեց Հռոմի պապ՝ դառնալով  առաջին սլավոն Հռոմի պապը:

-1991 թ. հոկտեմբերի 16-ին Հայոց համազգային շարժման անդամ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ:

-1813 թ. հոկտեմբերի 16-ին Լայպցիգի մոտ տեղի ունեցավ խոշոր ճակատամարտ՝ հայտնի «Ժողովուրդների ճակատամարտ» անունով, որին մասնակցեց մոտ կես միլիոն զինվոր:

-1847 թ. հոկտեմբերի 16-ին առաջին անգամ տպագրվեց Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» հայտնի վեպը:

-1854 թ. հոկտեմբերի 16-ին ծնվել է Օսկար Ուայլդը՝ ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ։ Հայտնի ստեղծագործություններից են «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը (1891), «Սալոմե» ողբերգությունը (1891), «Կինը՝ անարժան ուշադրության» (1893), «Իդեալական ամուսինը» (1895), «Լրջախոհ լինելու կարեւորությունը» (մոտ 1895) կատակերգությունները, «Երջանիկ արքայազնը» հեքիաթների ժողովածուն եւ այլն։ Ուայլդի ստեղծագործություններին բնորոշ են նուրբ հումորը եւ յուրօրինակ գեղագիտությունը։ Կենդանության օրոք Լոնդոնի ամենահայտնի թատերագիրներից էր։

-1946 թ. հոկտեմբերի 16-ին Նյուրնբերգյան դատավարության վճռով Նյուրնբերգի բանտում մահապատժի ենթարկվեցին գերմանացի 9 ֆաշիստական պարագլուխներ:

-2009 թ. հոկտեմբերի 16-ին Երեւանում տեղադրվեց Սայաթ-Նովայի կիսանդրին:

-1840 թ. հոկտեմբերի 16-ին Նոր Զելանդիան հայտարարվում է Մեծ Բրիտանիայի գաղութ:

-1923 թ. հոկտեմբերի 16-ին Լոս Անջելեսում հիմնադրվում է «Ուոլթ Դիսնեյ» ընկերությունը: Ամերիկյան անդրազգային մեդիա ընկերություն։ Հասույթների չափերով համարվում է աշխարհի ամենախոշոր մեդիակոնգլոմերատը: Ընկերության գլխամասային գրասենյակը տեղակայված է Բըրբանկ քաղաքի Բուենա վիստա փողոցի վրա (Կալիֆորնիա նահանգ, ԱՄՆ):

Ա. Հ.

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]