Վանաձորի որոշ հատվածներում և Արարատի մարզի Տափերական գյուղում գազամատակարարումը կդադարեցվի
21:19, 15 Հոկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 18-ի ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ը կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայով, Վարդանանց, Ազատամարտիկների, Թումանյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն`Արարատի մարզի Տափերական գյուղի գազասպառողների գազամատակարարումը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից՝ հայցելով գազասպառողների ներողամտությունը և խնդրելով պահպանել անվտանգության կանոնները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում