Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՔՏՀԱ տեսչական մարմնում քննարկվել են տեխնիկական անվտանգության բնագավառի խնդիրները

ՔՏՀԱ տեսչական մարմնում քննարկվել են տեխնիկական անվտանգության բնագավառի 
խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտնագության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառի խնդիրների, դրանց լուծման արդյունավետ եղանակների կիրառման վերաբերյալ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՔՏՀԱ տեսչական մարմնից։

«Հանդիպմանը մասնակցում էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը, ՏՄ տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցը, ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ․Գևորգյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտ» ՍՊԸ տնօրեն Վ․Հովսեփյանը, Տեխնիկական փորձաքննությունների անվտանգության կենտրոն» ՍՊԸ տնօրեն Լ․ Բեգլարյանը, ««Դամի» տեխնիկական անվտանգության ծառայություն» ՍՊԸ տնօրեն Գ․Գալստյանը, Պրոմէքսպերտ գրուպ» ՍՊԸ տնօրեն Կ․ Բոյաջյանը և «ԱԱ ԱԱՊ «Արմէքսպերտիզա» ՍՊԸ փոխտնօրեն Վ․ Գասպարյանը։  

ՀՀ ՔՏՀԱ տեսական մարմնի ղեկավար Գ․Շախբազյանը խոսեց «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, իրավական նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտության մասին։ Նա ներկայացրեց խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը, ինչպես նաև ՏՄ-ի կողմից  ստուգումների արդյունքում արձանագրված իրավիճակի  ընդհանուր պատերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են տեխնիկական անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրական դաշտի,  առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված մեխանիզմների մշակման և դրանց արդյունավետ կիրառման մասին հարցեր։

«Ելնելով տեխնիկական անվտանգության փորձաքննության ոլորտում արձանագրված խախտումների վերլուծության պատկերից՝ ՏՄ ղեկավար Գեղամ Շախբազյանը հստակ արձանագրեց, որ մինչ այժմ ՏՄ-ն իրականացրել է և այսուհետ ևս կիրականացնի ստուգմամբ արձանագրված  խնդիրների կարգավորմանն ուղղված իր վերահսկողական գործառույթները՝ կիրառելով էլ ավելի խիստ վարչարարություն և պատասխանատվության միջոցներ։

Այդ համատեքստում նա հանդիպմանը ներկա ընկերությունների ղեկավարներին հիշեցրեց, որ պետք է կանխարգելիչ քայլեր կատարելու և անել հնարավորը՝ տեխնիկական անվտանգության ոլորոտում խախտումներ թույլ չտալու  համար»,- հայտնում են տեսչական մարմնից։

«Տեխնիկական անվտանգության մասնագետների միության» ՀԿ նախագահ Վլադիրմիր Հովսեփյանն իր հերթին նշել է, որ անհրաժեշտ է նախ՝ ստացված արդյունքներից ելնելով կատարել առկա ռիսկերի գնահատում ու վերլուծություն,  որից հետո շահագրգիռ կառույցների, ՀԿ-երի հետ կազմակերպել ակտիվ քննարկումներ՝ օրենսդրական փոփոխությունների ու լրացումների առաջարկներ ներկայացնելու և հետագայում դրանք ավելի արդյունավետ կիրառելու համար։

Հանդիպման վերջում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ առաջիկայում ևս տեսչական մարմնի նախաձեռնությամբ նմանատիպ ոլորտային քննարկումներ կազմակերպելու  վերաբերյալ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]