Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանում քաղաքացիների նկատմամբ ճնշումների վերաբերյալ

Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանում քաղաքացիների 
նկատմամբ ճնշումների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանը սեպտեմբերի 14-ին գրեթե միաձայն կերպով ընդունել  է բանաձև, որում արձանագրվում է, որ Ադրբեջանում ուժգնացել են բռնաճնշումներն ընդդիմության և քաղաքացիների նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր «Ֆեյսբուք »-ի էջում կատարած գրառմամբ տեղեկացրել է ադրբեջանցի կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը:

«Սեպտեմբերին Խաղաղության և ժողովրդավարության մեր ինստիտուտը նամակ ուղարկեց Նիդերլանդների սենատորներին, պատգամավորներին՝ մատնանշելով Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի վիճակի մասին, ընդգծելով սեպտեմբերի 1 -ին երկրում 122 քաղբանտարկյալների առկայությունը և կտտանքների կոնկրետ օրինակներ բերելով»,-գրել է Յունուսովը:

Ինստիտուտը խնդրել էր հատուկ լսումներ կազմակերպել Նիդերլանդների խորհրդարանում ՝ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների իրավիճակի հետ կապված:

«Նամակն ընդունվեց, հասկացվեց, և 2021 թվականի հոկտեմբերի 14 -ին, դեբատից հետո, Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց բանաձև, որում նշվում է, որ ընդդիմության և քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի իշխանության ճնշումներն ուժեղացել են»-նշել է նա:

Յունուսովը նշել է նաև, որ դեկտեմբերի կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում պետք է կոչ արվի նախարարների կաբինետին՝ ուշադրություն դարձնել և դիտարկել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]