Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

 Կատաղի մարտեր են ընթանում Աֆղանստանի հյուսիս-արեւելքում

 Կատաղի մարտեր են ընթանում Աֆղանստանի հյուսիս-արեւելքում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միանգամից մի քանի աղբյուրներ, որոնք մոտ են կանգնած հակաթալիբյան Ազգային դիմադրության ճակատին, հաղորդել են, որ հոկտեմբերի 15-ի առավոտից շարունակվում են մարտական բախումները Աֆղանստանի հյուսիս-արեւելքում գտնվող Բալխ նահանգի Անդարաբի հարթավայրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ներկայում Անդարաբում կատաղի մարտ Է ընթանում թալիբների եւ Ազգային դիմադրության ճակատի միջեւ: Երկու կողմից կան զոհեր, նրանց ստույգ թիվը հայտնի չԷ»,-ասվում Է Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Աղբյուրների խոսքով՝ մարտական բախումներ են ընթանում Բաղլան նահանգի Փուլի-Հիսար եւ Դիհ-Սալահ գավառների տարածքներում, թալիբները, ունենալով ավելի քան 60 սպանված, նահանջել են, կորուստներ կան նաեւ Ճակատի մարտիկների շրջանում, հաղորդվում Է նրանց երկու դաշտային հրամանատարների զոհվելու մասին: Թալիբները դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը, բայց սոցիալական ցանցերում զետեղված են տեսանյութեր, թե ինչպես են «Թալիբան»-ի զինյալների շարասյուներն ուղեւորվում Անդարաբի հարթավայր:

Մինչդեռ թալիբների պաշտպանության նախարարությունը Twitter-ում հայտարարել Է, որ Աթաուլլա Օմարին նշանակվել Է «Մազարի-Շարիֆ» կորպուսի հրամանատար: Կորպուսի շտաբը տեղակայված Է աֆղանական «Շահին» ազգային բանակի նախկին 209-րդ կորպուսի բազայում, որը գտնվում Է Բալհ նահանգի կենտրոնի՝ Մազարի-Շարիֆի, արվարձանում եւ պատասխանատու Է երկրի հյուսիսի անվտանգության համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]