Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 1765 դեպք, մահացել է 38 մարդ

Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 1765 դեպք, մահացել է 38 մարդ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 278 հազար 431 դեպք, որից 252 հազար 211-ն՝ առողջացած, 5713-ը` մահվան ելքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 15 հազար 616 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1765 նոր դեպք: Առողջացել է 881 մարդ, մահացել՝ 38-ը:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1232 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19 հազար 275 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 855 հազար 238 թեստավորում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]