Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի համար կարեւոր է Շվեդիայի հետ փոխգործակցությունը նաեւ Հայաստան- Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում. Ալեն Սիմոնյանն

Հայաստանի համար կարեւոր է Շվեդիայի հետ փոխգործակցությունը նաեւ Հայաստան-
Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում. Ալեն Սիմոնյանն

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ազգային ժողովից, նշելով, որ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Շվեդիան Հայաստանի համար կարեւոր եւ վստահելի գործընկերներից է:

ԱԺ նախագահն անդրադարձել է տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների միջեւ առկա սերտ եւ արդյունավետ համագործակցությանը:

Խոսելով Հայաստան-Շվեդիա համագործակցությունից՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել բարեկամ երկրի աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին, ինչպես նաեւ արժեւորել մի շարք ոլորտների զարգացման գործում Շվեդիայի կառավարության ցուցաբերած ֆինանսական աջակցությունը:

Երկկողմ համագործակցության համատեքստում ԱԺ նախագահը փաստել է, որ Հայաստանի համար կարեւոր է Շվեդիայի հետ փոխգործակցությունը նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում:

Պատրիկ Սվենսոնն իր հերթին կարեւորել է երկկողմ խորհրդարանական կապերի զարգացումը, բազմոլորտ համագործակցության ընդլայնումը:

Կողմերը քննարկել են նաեւ Հայաստան-Շվեդիա համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]