1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չեխ պաշտոնյաները կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոց են համարում պատվաստումները

Չեխ պաշտոնյաները կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոց են համարում 
պատվաստումները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայից Հայաստան ժամանած պաշտոնյաները կորոնավիրուսի դեմ պայքարում հատկապես կարևորում են պատվաստումների դերը՝ շեշտելով, որ դրանք մարդկանց հնարավորություն կտան անցնել կյանքի սովորական ռիթմին:

 «Չեխիայի Հանրապետությունում պատվաստվել է բնակչության մոտավորապես 65 տոկոսը: Մենք նպատակ ունենք պատվաստելու 70 տոկոսից ավելի բնակչությանը, որպեսզի ձևավորվի իմունիտետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց Չեխիայի Հանրապետության առևտրի և արդյունաբերության փոխնախարար Մարտինա Տոբերովան:

Նա խոստովանեց, որ Չեխիայում կա մարդկանց մի ստվար հատված, որը թերահավատորեն է մոտենում պատվաստմանը, սակայն այդ խումբը փոքր է:

Տոբերովան ընդգծեց, որ ճնշումների և խստացումների փոխարեն իրենք նախընտրում են հաղորդակցության ճանապարհով գնալ՝ բացատրելով, թե ինչու են կարևոր պատվաստումները: «Կան թիրախային խմբեր, որոնց համար ավելի ուժեղ  հաղորդակցության արշավ է գնում: Խոսքն առաջին հերթին բուժաշխատողների մասին է,  որոնք պարտադիր պետք է պատվաստվեն»,-տեղեկացրեց Մարտինա Տոբերովան:

Փոխնախարարը հորդորեց պատվաստվել՝ հիշեցնելով, որ 2020-ին, երբ համավարակը հասել է Չեխիայի Հանրապետություն, իրենց երկիրը աչքի է ընկել դեպքերի քիչ ցուցանիշներով, սակայն 2020-ի աշնանն արդեն ամենավատ ցուցանիշներն է գրանցել Եվրոպայում: «Պատվաստումների շնորհիվ մենք բավականին քիչ նոր դեպքեր ենք արձանագրում. Դա խոսում է պատվաստումների արդյունավետության մասին: Բնականոն կյանքին վերադառնալու միակ ճանապարհը պատվաստումներն են, և մենք հասկանում ենք դա»,-եզրափակեց Տոբերովան:

Չեխական արտադրանքների ասոցիացիայի փոխնախագահ Պետեր Ֆոյտն էլ, անդրադառնալով համավարակի պատճառով երկրում սահմանված սահմանափակումներին, ասաց, որ կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում մարդիկ կարողանում էին միայն գնալ աշխատանքի ու վերադառնալ տուն, սահմանվել էր պարետային ժամ: «Երեկոյան քաղաքացիները չէին կարող դրսում լինել: Խիստ կարանտինից հետո վերադարձը սովորական կյանքին հնարավոր դարձավ միայն պատվաստումներից հետո, և այդ գործընթացի մեկնարկին մարդիկ անհամբերությամբ էին սպասում»,-ասաց նա:

Ֆոյտը նշեց, որ Չեխիայում բոլոր պատվաստանյութերը օգտագործման համար հաստատել է Եվրոպական դեղերի գործակալությունը: «Կա մի խումբ, որն ունի մտավախություններ՝ կապված պատվաստման հետ, սակայն 65 տոկոսը պատվաստվել է: Այսօր մեր երկրում հանրային վայրեր մուտք գործելու համար պարտադիր է կրել դիմակ, պարտադիր է ունենալ 72 ժամվա վաղեմության բացասական  թեստ կամ լինել պատվաստված, կամ էլ կորոնավիրուսից ապաքինված լինել 180 օրվա ընթացքում»,-հայտնեց Պետեր Ֆոյտը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]