1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԺ նախագահն ընդունել է «Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին

ԱԺ նախագահն ընդունել է «Ընտրական գործընթացների եւ քաղաքական 
հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի գործընկեր կազմակերպությունների 
ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է «Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» (CEEPS) ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Ուիթին, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոնին, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Նիքոլսին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, մանրամասնելով, որ Ալեն Սիմոնյանը կարեւորել է գործընկեր կազմակերպությունների՝ ժողովրդավարական գործընթացներին աջակցելուն ուղղված ջանքերը եւ Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցության ծրագրերի արդյունավետ իրականացումը: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է միջազգային գործընկերների հետ նպաստավոր ու շարունակական համագործակցության անհրաժեշտությունը:

Հիմնական քննարկումն ընթացել է 2018 թվականից իրականացվող CEEPS-ի շուրջ, ներկայացվել են ծրագրի նպատակներն ու առանձնահատկությունները: Այն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող եւ ընտրությունների ու քաղաքական գործընթացների հզորացման կոնսորցիումի կողմից իրականացվող յոթամյա ծրագիր է: Կառավարության, խորհրդարանի, քաղաքական կուսակցությունների եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով՝ ծրագիրն օգնում է խթանել ընտրությունների ամբողջականությունը:

Անդրադարձ է եղել կոնկրետ խորհրդարանի հետ համագործակցության ձեւաչափին: Խորհրդարանի հետ համագործակցության նպատակն է աջակցել եւ զարգացնել ՀՀ ԱԺ կարողությունները՝ ամրապնդելու օրենսդիր մարմնի եւ պատգամավորների գործունեության արդյունավետությունը:

Նշվում է, որ զրուցակիցները կարեւորել են Ազգային ժողովի եւ Հայաստանում գործող միջազգային կառույցների արդյունավետ համագործակցությունը, փորձի փոխանակումը: Ալեն Սիմոնյանը փոխգործակցության կայացմանն ու զարգացմանն օժանդակելու պատրաստակամություն է հայտնել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]