Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեկնարկում է Yerevan Open շախմատային միջազգային մրցաշարը

Մեկնարկում է Yerevan Open շախմատային միջազգային մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի բաց առաջնությունն անցկացվում է արդեն 3-րդ անգամ: Այս տարի մրցաշարկ բաղթակացած երկու ենթախմբից` A և B: A ենթախմբի մրցաշարի մասնակցում են 129 շախմատիստ աշխարհի 10 երկրից: Մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Հնդկաստանից Նարայանանը` 2647: Հայաստանի ներկայացուցիչներից մրցաշարին մասնակցում են Տիգրան Պետրոսյանը, Արման Միքայելյանը, Կարեն Մովսիսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Դավիթ Շահինյանը, Արթուր Դավթյանը և այլոք:

Երևանի բաց մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հոկտեմբերի 22-ին: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 11 միլիոն դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]