Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հացադուլ հայտարարած Սահակաշվիլին համաձայնել է բուժզննում անցնել

Հացադուլ հայտարարած Սահակաշվիլին համաձայնել է բուժզննում անցնել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին համաձայնել է բուժզննում անցնել կալանավայրի բժիշկների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Գեորգի Գելխաուրին:

«Շատ կարևոր է, որ նրան այցելի իր անձնական բժիշկը, սակայն դա նրան թույլ չեն տալիս: Սպեկուլյացիաներից խուսափելու նպատակով նա համաձայնել է հանդիպել տեղի բժիշկների հետ, սակայն կարևոր կլիներ նրա անձնական բժշկի այցելությունը», - ասել է նա:

Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին այդ երկրում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին: Նա իրեն քաղբանտարկյալ է հայտարարել և հացադուլ է սկսել:

Երկրի իշխանությունները մեղադրում են նրան Վրաստանում պետական հեղաշրջում ծրագրելու մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]