1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

New Shepard տիեզերանավը հաջողությամբ ավարտել է երկրորդ ուղևորատար թռիչքը

New Shepard  տիեզերանավը հաջողությամբ ավարտել է երկրորդ ուղևորատար թռիչքը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Blue Origin ընկերության New Shepard  տիեզերանավը հոկտեմբերի 13-ին հաջողությամբ իրականացրել է օդաչուով կառավարվող երկրորդ ենթաուղեծրային թռիչքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, թռիչքն ուղիղ եթերով հեռարձակվել է ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսին պատկանող Blue Origin ընկերության կայքում:

Ենթաուղեծրային թռիչքի ժամանակ տիեզերանավը բարձրացել է 100 կմ, բոլոր չորս ուղևորները գտնվել են անկշռության վիճակում:

Թռիչքի ընդհանուր տևողությունը կազմել է 10 րոպե:

Չորս ուղևորներից մեկը եղել է «Աստղային ուղի» (Star Trek, 1966-1969) սերիալի գլխավոր դերակատար Ուիլյամ Շաթները: 90-ամյա դերասանը դարձել է ամենատարեց տիեզերագնացը: «Երբեք չէի ակնկալում, որ նման բան կզգամ»,- թռիչքից հետո ասել է նա:

Նրա հետ տիեզերանավում են եղել նաև Blue Origin-ի փոխնախագահ Օդրի Փաուերսը, ՆԱՍԱ-ի նախկին ինժեներ Քրիս Բոշուիզենը և Dassault Systèmes  ընկերության փոխնախագահ Գլեն դե Վրիսը:

New Shepard –ի առաջին թռիչքը, որին մասնակցել էր նաև Բեզոսը, տեղի էր ունեցել հուլիսի 20-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]