Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

 Ուկրաինան առաջարկում է Ասոցացված եռյակի հանդիպում անցկացնել ԵՄ-ի հետ. Կուլեբա

 Ուկրաինան առաջարկում է Ասոցացված եռյակի հանդիպում անցկացնել ԵՄ-ի հետ. Կուլեբա

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում առաջարկում են առաջիկայում Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի Ասոցացված եռյակի հանդիպում անցկացնել Եվրամիության հետ՝ քննարկելու համար առեւտրի հետագա ազատականացումը՝ Եվրամիության Կանաչ ուղեգծի եւ թվային անցման համատեքստում: Այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան՝ հանդես գալով առցանց-ճեպազրույցի ժամանակ, հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ի թղթակիցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք առաջարկում ենք առաջիկայում հերթական հանդիպումն անցկացնել ԵՄ+ Ասոցացված եռյակ ձեւաչափով, որտեղ կքննարկենք ԵՄ-ի հետ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի առեւտրի հետագա ազատականացումը Եվրամիության Կանաչ ուղեգծի եւ թվային անցման համատեքստում»,-ասել Է նա:

Կուլեբան նաեւ նշել Է, որ դաշինքի երկրները կշարունակեն բոլոր մակարդակներով ԵՄ-ի անդամ-երկրներ համատեղ այցերի պրակտիկան, որպեսզի եվրոպացի գործընկերներին հանգամանորեն ծանոթացնեն Ասոցացված եռյակի նախաձեռնության եւ փոխգործակցության նոր ոլորտների զարգացմանը:

Նրա խոսքով՝ Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան աշխատում են աջակցության լրացուցիչ գործիքներ գտնելու եւ ԵՄ-ի ներքին շուկայում Ասոցացված եռյակի ինտեգրացումն արագացնելու վրա:

Ուկրաինայի դիվանագիտության ղեկավարը նշել Է, որ ԵՄ-ի հետ Ասոցացված եռյակի համագործակցության գերակա ոլորտներին են պատկանում առեւտուրը, անվտանգությունը, առողջապահությունը, տարածաշրջանի երկրների միջեւ կապերի բարելավումը, թվայնացումը եւ շրջակա միջավայրի պահպանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am