Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բոլոր երկրների միագումար պետական պարտքը հասել է 88 տրիլիոն դոլարի

Բոլոր երկրների միագումար պետական պարտքը հասել է 88 տրիլիոն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոր երկրների ընդհանուր սուվերեն պետական պարտքն այս պահին հասել Է 88 տրիլիոն դոլարի, ինչը կազմում Է համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 100 տոկոսը: Հոկտեմբերի 13-ին այս գնահատումն են տվել Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետները (ԱՄՀ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պետական պարտքն այժմ կազմում Է 88 տրիլիոն դոլար, այս գումարը մոտ Է ՀՆԱ-ի 100 տոկոսին: 2021 եւ 2022 թվականներին պետական պարտքը, ինչպես սպասվում Է, տարեկան կնվազի ՀՆԱ-ի մոտավորապես 1 տոկոսային կետով, ինչից հետո պետք Է կայունանա ՀՆԱ-ի մոտավորապես 97 տոկոսի մակարդակում»,- ասված Է ԱՄՀ-ի բյուջետային հարցերի դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Գասպարի եւ կազակերպության մյուս աշխատակիցների համատեղ բլոգում, որը պատրաստվել Է հիմնադրամի հոկտեմբերյան «Բյուջետային բանբերի» հրապարակման առնչությամբ:

«Պարտքի աճի ֆոնին երկրները պետք Է ադապտացնեն իրենց հարկա-բյուջետային քաղաքականությունը բացառիկ հանգամանքներին (յուրաքանչյուր երկրում), որոնք ներառում են պատվաստման տեմպերը եւ հաջողությունները (տնտեսության) վերականգնման բնագավաում»,- նշված Է հաղորդագրության մեջ: Ըստ որում, ինչպես ճշտել են հիմնադրամի տնտեսագետները, «համավարակի պատճառով 2020 թվականին համաշխարհային պարտքը թռել Է վեր 14 տոկոսով՝ մինչեւ ռեկորդային 226 տրիլիոն դոլար»: Այդ գումարի մեջ են մտնում ինչպես պետական պարտքն, այնպես Էլ ոչ ֆինանսական մասնավոր հատվածի պարտքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am