Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդում կընդունեն հայտարարություն ԵԱՏՄ-ի կլիմայական պլանի մասին. Տոկաեւ

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդում կընդունեն հայտարարություն ԵԱՏՄ-ի կլիմայական պլանի մասին. Տոկաեւ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների ղեկավարները Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի (ԲԵԱՏԽ) նիստում հոկտեմբերի 14-ին ծրագրում են ընդունել հայտարարություն ԵԱՏՄ-ի կլիմայական պլանի մասին: Հոկտեմբերի 13-ին այդ մասին հայտարարել Է Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը՝ «Փարիզի համաձայնագրի եւ Ղազախստանի ածխածնային չեզոքության նպատակների ձեռքբերման ուղիները» միջազգային խորհրդաժողովի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վաղը ԲԵԱՏԽ-ի նիստում պետությունների ղեկավարները ծրագրում են ընդունել հայտարարություն Միության կլիմայական պլանի մասին: Պլանավորվում Է հաստատել տնտեսական համագործակցությունը զարգացնելու մտադրությունը՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման եւ Փարիզի համաձայնագրի նպատակների ձեքբերման համար»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]