Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մալխաս Ամոյանի չեմպիոն դառնալը սպասելի էր. մարզիչներն ամփոփում են առաջնության արդյունքները

Մալխաս Ամոյանի չեմպիոն դառնալը սպասելի էր. մարզիչներն ամփոփում են 
առաջնության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայում կայացած հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականն ընդհանուր հաշվարկում զբաղեցրել է 8-րդ տեղը:

Ամփոփելով արդյունքները՝ Հայաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը նշեց, որ Մալխաս Ամոյանից բացի, որն աշխարհի չեմպիոն դարձավ, ևս երկու մարզիկ մոտ էին մեդալներին: 

«Օսլո մեկնեցինք 8 մարզիկով: Մենք բոլորից էլ սպասելիքներ ունեինք: Մեր ըմբիշները մասնակցեցին, կարելի է ասել, և՛ լավ, և՛ բավարար: Ունենք աշխարհի չեմպիոն՝ Մալխաս Ամոյանը, իրենից բացի, մեր երկու ըմբիշները մոտ էին մեդալներին, սակայն չկարողացան նվաճել: Թիմը գրավեց 8-րդ տեղը»,- ասաց Էդուարդ Սահակյանը:

Հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանի խոսքով՝ Մալխաս Ամոյանի հաղթանակը սպասելի էր: Ըստ նրա՝ չնայած Մալխաս Ամոյանը երիտասարդ ըմբիշ է, սակայն աշխատասեր է ու գրագետ գոտեմարտեր է վարում:

«Իր որակները դեռ վաղ տարիքից էին երևում: Մենք սպասում էինք այս արդյունքին, նա ապացուցեց, որ կարող է բարձր նվաճումների հասնել: Քրտնաջան աշխատում է, գրագետ գոտեմարտեր է վարում: Այդ ամենը բերեց նրան, որ ինքը դարձավ աշխարհի չեմպիոն: Իմ կարծիքով, իր հաջողությունները շարունակական են լինելու»,- ասաց Սամվել Գևորգյանը:

Աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանը նշեց, որ այս առաջնությանը յուրահատուկ են պատրաստվել՝ հաշվի առնելով Եվրոպայի առաջնությանն ունեցած բացերը:

 «Եվրոպայի առաջնության ժամանակ տեսանք, որ որոշ հարցերում շտկումների անհրաժեշտություն կա, ինչը արեցինք աշխարհի առաջնությանը պատրաստվելիս: Արդյունքը ցույց տվեց, որ մենք աշխատել ենք սխալների վրա: Կեցցե, Մալխասը, գրագետ գոտեմարտ վարեց և դարձավ չեմպիոն»,- ասաց նա:

Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոն Մալխաս Ամոյանը նշեց, որ այս հաղթանակն իր համար սպասված էր:

«Ես օր ու գիշեր աշխատում էի, և սա իմ երազանքներից մեկն էր: Իմ մարզիչների, ինձ աջակցող մարդկանց շնորհիվ կարողացա նվաճել աշխարհի ոսկե մեդալը: Զգացողություններս անբացատրելի են, չեմ կարող ասել, թե ինչ եմ զգում: Հաղթանակս նվիրում եմ հայերին և եզդիներին»,- ասաց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնը:

Խոսելով առաջիկա անելիքներից՝ Մալխաս Ամոյանը նշեց, որ առաջիկա նպատակներից է դառնալ Օլիմպիական խաղերի հաղթող:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]