Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը նոյեմբերին կբացի Մեքսիկայի եւ Կանադայի հետ ցամաքային սահմանները COVID-19-ի դեմ պատվաստվածների համար

ԱՄՆ-ը նոյեմբերին կբացի Մեքսիկայի եւ Կանադայի հետ ցամաքային սահմանները COVID-19-ի դեմ պատվաստվածների համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պատրաստվում Է նոյեմբերի սկզբին կրկին բացել Մեքսիկայի եւ Կանադայի հետ ցամաքային սահմանները COVID-19-ի դեմ լիովին պատվաստված անձանց համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները: Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ-ը պլանավորում Է նոյեմբերից սկսած մեղմացնել ուղեւորության սահմանափակումները Մեքսիկայից եւ Կանադայից լիովին պատվաստված այցելուների համար, մեղմացնելով այն արգելքները, որոնք գործում են արդեն 18 ամիս: Պաշտոնատար անձինք հայտարարել են, որ կոնկրետ ամսաթիվը դեռ չի որոշվել:

Նշվում Է, որ նոր կանոնները, որոնք նման են միջազգային ավիաուղեւորների համար հայտարարված կանոններին, կներդրվեն փուլ առ փուլ: Ներկայում լիովին պատվաստված ԱՄՆ-ի քաղաքացիներին թույլատրված Է մուտք գործել Կանադա, բայց կանադացիներին չի թույլատրվում ԱՄՆ մուտք գործել ցամաքով: Մեքսիկան բաց Է բոլոր ճանապարհորդների համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]