Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Նոյեմբեր

Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ աշխատում է ԼՂ հարցով տևական համաձայնագրի ուղղությամբ

Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ աշխատում է ԼՂ հարցով տևական 
համաձայնագրի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքման ուղղությամբ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

«Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մենք մեր ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ աշխատում ենք, որ առաջ մղենք ԼՂ վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը»,- ասել է դեսպանը:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք հարկավո՞ր է սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների արագացում՝ դեսպանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ արդեն իսկ ակտիվացել է Նյու Յորքում: «Մենք միայնակ չենք։ Կարծում եմ` Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նույնպես շարժվեն»,- ասել է նա:

Վերջերս Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ պայմանավորվել են նախևառաջ լուծում տալ հումանիտար հարցերին, ինչպիսին է, օրինակ, հայ բոլոր գերիների վերադարձը Ադրբեջանից:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]