Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

Գիտնականները գտել են դեմենցիայի զարգացումը կանխատեսելու միջոցը

 Գիտնականները գտել են դեմենցիայի զարգացումը կանխատեսելու միջոցը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Գյոթինգենի եւ Մյունխենի համալսարանների հետազոտողներն արյան մեջ հայտնաբերել են կենսաբանական հայտանիշեր, որոնց բարձր պարունակությունը կարող Է մատնանշել մոտեցող դեմենցիան: Համապատասխան հոդվածը հրապարակվել Է EMBO Molecular Medicine հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մկների եւ բջիջների մանրԷախմբերի վրա կատարված փորձերի ընթացքում փորձագետները հայտնաբերել են երեք միկրո ՌՆԹ, որոնք գործել են որպես մտավոր աշխատունակության հայտանիշ: Այդ հայտանիշերի բարձր մակարդակները կարող են դեմենցիայի զարգացումը կանխատեսել ախտանշանների ի հայտ գալուց երկուսից-հինգ տարի առաջ: «Երբ հայտնվում են դեմենցիայի ախտանշանները, ուղեղն արդեն խիստ վնասված Է:

Հարկավոր են թեստեր, որոնք շատ ընդունելի են հիվանդության սկսվելուց առաջ եւ վստահորեն գնահատում են վիճակի հետագա զարգացման ռիսկը»,-հայտարարել Է հետազոտության մասնակիցներից մեկը: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ միջին տարիքում քնի մշտական պակասը կապված Է ծերության ժամանակ դեմենցիայի զարգացման բարձր ռիսկի հետ: Դեմենցիան ձեռք բերովի թուլամտություն Է, ճանաչողական գործունեության կայուն նվազում՝ ավելի վաղ յուրացված գիտելիքների եւ գործնական հմտությունների այս կամ այն աստիճանի կորստով: Ավելի հաճախ այս վիճակը դիտվում Է ծերության շրջանում: Ամբողջ աշխարհում տարեկան գրանցվում Է դեմենցիայի մոտավորապես տասը միլիոն նոր դեպք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]