1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հուսով եմ՝ մոտ ապագայում կունենանք ստորագրված համաձայնություն Պարսից ծոց-Սև ծով միջանցքի վերաբերյալ. Արարատ Միրզոյան

Հուսով եմ՝ մոտ ապագայում կունենանք ստորագրված համաձայնություն Պարսից ծոց-Սև 
ծով միջանցքի վերաբերյալ. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ՀՀ-ում իր գործընկերոջ հետ հանդիպմանն առաջարկել է Իրանի Չաբահար նավահանգիստն օգտագործել որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ջայշանկարը Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում:

Ջայշանկարը նախ նշեց, որ ուղիղ կապի պակասը խոչընդոտ է երկու երկրների մարդկանց շփումների և տնտեսական, առևտրային փոխանակումների համար՝ ընդգծելով, որ թե Հնդկաստանը, թե Հայաստանը հանդիսանում են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի անդամ, որը հեռանկար ունի՝ կապակցվածության զարգացման համար:

«Ես և Միրզոյանը քննարկեցինք հետաքրքրությունը, որը Հայաստանը դրսևորել է Չաբահար նավահանգստի օգտագործման առումով Իրանում, որը մշակվել է Հնդկաստանի կողմից: Առաջարկեցինք նաև, որ նավահանգիստը օգտագործվի որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց»,-ասաց  Ջայշանկարը:

Արարատ Միրզոյանն էլ իր հերթին ընդգծեց, որ  Հնդկաստանի իր գործընկերոջ հետ անդրադարձել են մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին, «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին: «Երկու երկրներն էլ հետաքրքրված են այս նախաձեռնության կյանքի կոչման մեջ: Մենք քննարկել ենք նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զարգացումները, Հնդկաստանի և Հայաստանի միջև ճանապարհի ուղիղ հաղորդակցության հաստատման խնդիրը, ինչպես նաև Հայաստանից Վրաստանով դեպի Ռուսաստան և գուցե Սև ծովով դեպի Եվրոպա հետագա տարանցիկ փոխանցումների հարցը: Սա մեր օրակարգի կարևոր բաղկացուցիչն է»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Անդրադառնալով Պարսից ծոց-Սև ծով նախաձեռնությանը՝ Միրզոյանը հայտնեց, որ իրանական կողմի հետ նախորդ օրը քննարկել այս հարցը: Այս ծրագրի, համաձայնագրի առումով իրադարձությունները, նախարարի խոսքով, բավականանին դինամիկ են զարգանում: «Հուսով եմ, որ մոտ ապագայում կունենանք ստորագրված համաձայնությունը՝ այդ փաստաթղթի շուրջ»,-ասաց նա:

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հոկտեմբերի 12-13-ը Հայաստանում է: Սա Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի՝ Հայաստան Հանրապետություն կատարած առաջին այցն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]