1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողների հաջողությունը միջազգային մրցույթում  

Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողների հաջողությունը 
միջազգային մրցույթում

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում անցկացվող ամենամյա «BOZTORGAI» XXII երեխաների և պատանի կատարողների   արվեստի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողները տարբեր տարիքային խմբերում և անվանակարգերում զբաղեցրել են մրցանակային տեղեր: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Երգեցողություն» անվանակարգում ժողովրդական- դասական, էստրադային-ջազային ժանրերում առաջին մրցանակի են արժանացել Արման Գրիգորյանը, Սուրեն Խաչատրյանը և  Մարիա Խանդանյանը։ Իսկ Գարիկ Սիմոնյանը, Դավիթ Ավետիսյանը և Էմիլիա Սիմոնյանը՝ երկրորդ մրցանակի:

«Պարարվեստ» անվանակարգում ԵՄԱՊՔ-ի պարային համույթն արժանացել է երկրորդ մրցանակի:

Մրցույթի կազմկոմիտեն ԵՄԱՊՔ-ի տնօրեն Վրեժ Կիրակոսյանին ու քոլեջի  դասախոսներին հատուկ շնորհակալական դիպլոմներ է հանձնել՝ մրցույթին լավագույն մասնակիցներ պատրաստելու համար:

Օրերս ԵՄԱՊՔ-ում տեղի է ունեցել դիպլոմների հանձնման արարողությունը: Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը մրցույթին առցանց մասնակցած ուսանողներին ու դասախոսներին է փոխանցել մրցանակային դիպլոմներն ու շնորհակալագրերը: Տնօրենը, կարևորելով դասախոսների նվիրումով աշխատանքը, շեշտել է, որ դրա արդյունքը միջազգային մրցույթում սաների մրցանակային բարձր հորիզոնականներն են ու գրանցած հաջողությունները:

Ղազախստանի հանրային հեռուստատեսության կողմից կազմակերպվող և Ալմա Աթա քաղաքի հիմնադրման տոնակատարություններին նվիրված մեծ համերգին, որին մասնակցել են տեղի և աշխարհի տարբեր երկրներից հրավիրված ճանաչված և սիրված երաժիշտներ, հանդես է եկել նաև ԵՄԱՊՔ տնօրեն Վրեժ Կիրակոսյանը, որն ընդգրկված է եղել մրցույթի ժյուրիի կազմում: 

«BOZTORGAI» XXII երեխաների և պատանի կատարողների   արվեստի ամենամյա միջազգային մրցույթին  մասնակցել են 120 կատարողներ, պարային համույթներ աշխարհի  20 երկրներից՝ առկա և առցանց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]