Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծվելու և գործելու է

Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ 
հանձնաժողով ստեղծվելու և գործելու է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողովը կստեղծվի և կգործի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե քննիչ հանձնաժողովի ստեղծումն ի՞նչ փուլում է:

«Մենք մի ծիծաղելի խնդիր ունենք նաև: Ունենք պատգամավորներ՝ թե իշխանական, թե ընդդիմադիր խմբակցություններից, որոնք մինչև օրս, օրինակ, գաղտնիության հետ կապված՝ իրենց փաստթղթերը չեն ներկայացրել և չեն ստորագրել: ԱԺ-ն ձևավորման փուլում է, դեռ ավարտված չէ, բազմաթիվ գործընթացներ կան, որոնք դեռ ավարտի հասցված չեն»,- ասաց Սիմոնյանը:

Նա հիշեցրեց, որ հանձնաժողովի ստեղծման մասին հայտարարություն արել է հենց ինքը: «Այդ հանձնաժողովը, բնական է, լինելու է և գործելու է»,- ասաց ԱԺ նախագահը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք իշխանությունը պատրա՞ստ է ընդդիմությանը զիջել հանձնաժողովի նախագահությունը, քանի որ մտավախություն կա, որ, եթե իշխանությունը գլխավորի, արդար քննութուն չի լինի՝ Սիմոնյանն ասաց. «Եթե այդպես լիներ, ուրեմն այդ ֆորմատները նախատեսված չէին լինի, կասեին, որ այդ ֆորմատում պետք է լինի միայն ընդդիմությունը: Դե իրենք մի բան պետք է ասեն, ասում են: Դա նշանակում է՝ ԱԺ էլ թող չգան, որովհետև մենք այստեղ մեծամասնություն ենք, իրենք չեն կարող օրենք անցկացնել: Այդ տրամաբանությունն արդարացում է սեփական աշխատանքը չանելու կամ գիտակցելով, որ միգուցե այդ աշխատանքն իրենց ուզած արդյունքներին չի բերելու: Այդ հանձնաժողովի պատասխաններն ավելի շատ մեզ են պետք, քան ընդդիմությանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]