Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

Թալիբները ձախողում են որակել ՆԱՏՕ-ի քաղաքականությունն Աֆղանստանում եւ դաշինքին դիվանագիտության կոչ են արել

Թալիբները ձախողում են որակել ՆԱՏՕ-ի քաղաքականությունն Աֆղանստանում եւ դաշինքին դիվանագիտության կոչ են արել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» արմատական շարժումը ձախողում Է համարում ՆԱՏՕ-ի քաղաքականությունն Աֆղանստանում եւ դաշինքին կոչ Է անում այժմ կենտրոնանալ դիվանագիտության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ariana News պորտալը՝ վկայակոչելով թալիբների տեղեկատվության եւ մշակույթի փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդի հայտարարությունը:

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը (Ենս Ստոլտենբերգը) ինչ-որ մի ժամանակ կարող Է ցավ զգալ եւ խոսել Աֆղանստանում ձախողման մասին, բայց ՆԱՏՕ-ում պետք Է հասկանան, որ գրոհների ժամական անցել Է եւ որ հարկավոր Է ընթանալ դիվանագիտության ճանապարհով»,-ասել Է Մուջահիդը:

Բացի այդ, նա հավելել Է, որ թալիբները «երբեք թույլ չեն տա, որպեսզի Աֆղանստանը որպես հարթակ օգտագործվի համաշխարհային տերությունների, ներառյալ Չինաստանի եւ ԱՄՆ-ի կողմից միջնորդավորված պատերազմ վարելու համար: Նաեւ Մուջահիդը հավելել Է, որ «Իսլամական Էմիրությունը քննարկում Է կանանց կրթության եւ աշխատանքի իրավունք տալու հնարավորությունը», բայց սկզբում այդ թեման կքննարկեն իսլամական աստվածաբանները: «Կանանց նույնպես աշխատանք Է հարկավոր, բայց սկզբում Աֆղանստանի Իսլամական Էմիրության ղեկավարությունն այդ հարցը քննարկման Է ներկայացրել իսլամ ուլեմներին: Այդ թեման շուտով կքննարկվի»,-ասել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]