Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կալիֆոռնիայում թեթեւշարժիչավոր ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա

Կալիֆոռնիայում թեթեւշարժիչավոր ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն երկու մարդ Է զոհվել բնակելի տների վրա թեթեւշարժիչավոր ինքնաթիռի ընկնելու հետեւանքով, որը տեղի Է ունեցել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սանթի քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Fox 5 հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի փրկարար ծառայություններին:

Փրկարարներն առայժմ չգիտեն, թե քանի մարդ Է եղել օդանավում, որն աղետի Է ենթարկվել Սան-Դիեգոյից հյուսիս-արեւելք, բայց վստահ են, որ նման հանգամանքներում հնարավոր չԷ ողջ մնալ: Ինքնաթիռն ընկել Է երկու ոչ մեծ տների վրա, ինչը մեծ հրդեհ Է առաջացրել:

Իշխանությունները պարզում են, թե ինքնաթիռի կործանման պահին տերերից որեւԷ մեկը գտնվել Է արդյոք տանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]