Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆրանսիայում հաստատել են, որ պատվաստումը կտրուկ նվազեցնում Է COVID-19-ից մահվան ռիսկը

Ֆրանսիայում հաստատել են, որ պատվաստումը կտրուկ նվազեցնում Է COVID-19-ից մահվան ռիսկը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19-ի դեմ պատվաստումը Ֆրանսիայում արդյունավետության բարձր աստիճան Է արձանագրել պատվաստված անձանց մոտ կորոնավիրուսով վարակման դեպքում հոսպիտալացման եւ մահերի կանխման առումով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 11-ին հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Epi-Phare բժշկական խմբի հետազոտությունը, որն աշխատել Է Ֆրանսիայի կառավարության հետ:

Ուսումնասիրողներին հաջողվել Է պարզել, որ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինն ստանալուց 14 օր անց պատվաստվողներին 90 տոկոսով ավելի քիչ Է սպառնում կորոնավիրուսով վարակվելու դեպքում հիվանդանոցում հայտնվելու կամ մահանալու ռիսկը: Դրա հետ մեկտեղ զգալի պաշտպանական արդյունք Է դիտվում նաեւ «դելտա» շտամով ախտահարվելու դեպքում՝ 75 եւ ավելի բարձր տարիքի անձանց համար 84 տոկոս, իսկ 50-75 տարեկան մարդկանց համար՝ 92 տոկոս: ԶԼՄ-ները ճշտում են, որ այդ հետազոտությունը, որն ուշադրություն Է դարձնում COVID-19-ի ծանր ընթացքի կանխմանը, հաստատում Է պատվաստման արդյունավետության մասին ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից եւ Իսրայելից ստացած տվյալները: Սակայն Ֆրանսիայում հետազոտողները հայտարարել են, որ իրենց աշխատանքն աննախադեպ Է իր մասշտաբներով:

Ուսումնասիրողները վերլուծել են այն տվյալները, որոնք հավաքվել են 2020 թվականի դեկտեմբերից, երբ Ֆրանսիայում մեկնարկել Է պատվաստումների արշավը: Մասնագետները համեմատել են 50-ից բարձր տարիքի 22-ական միլիոն մարդկանց՝ 11 միլիոն պատվաստվածների եւ 11 միլիոն չպատվաստվածների մասին տեղեկատվությունը: Փորձագետները «զույգեր» են կազմել նույն տարիքի, սեռի, բնակության վայրի պատվաստված եւ չպատվաստված մարդկանցից եւ նրանց կյանքին հետեւել պատրաստուկի երկրորդ չափաբաժինն ստանալու պահից: Հետազոտությունը վերաբերում Է Pfizer/BioNtech-ի, Moderna-ի եւ AstraZeneca-ի պատվաստանյութերին: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, գիտական աշխատանքի արդյունքները նաեւ ստիպում են ենթադրել, որ հինգ ամսվա ընթացքում, այդ հետազոտության ժամանակագրական շրջանակների սահմաններում, COVID-19-ի ծանր ընթացքի դեմ՝ պատվաստանյութից ստացած պաշտպանությունը չի նվազել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]