1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրել Է «ԿովիՎակ»-ի փորձարկումները տարեց մարդկանց վրա

ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրել Է «ԿովիՎակ»-ի 
փորձարկումները տարեց մարդկանց վրա

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ առողջապահության նախարարությունը հավանություն Է տվել Չումակովի անվան կենտրոնի կողմից տարեց մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ «ԿովիՎակ» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների անցկացմանը: Այդ մասին վկայում են պատրաստուկների փորձարկումների անցկացման թույլտվությունների պետական ռեեստրի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռեեստրի տվյալների համաձայն, թույլտվությունը եղել Է անցած ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 8-ին, հետազոտության ավարտը պլանավորված Է 2022 թվականի օգոստոսի 1-ին: Փորձարկումներին կմասնակցեն 250 կամավորներ: Դրանք կանցկացվեն երեք բուժկենտրոններում՝ Մոսկվայի Մեչնիկովի անվան պատվաստումների եւ շիճուկների գիտահետազոտական ինստիտուտում, Պերմի Վագների անվան պետական բժշկական համալսարանում եւ Նովոսիբիրսկի մարզի Կոլցովոյի թիվ 163 բժշկա-սանիտարական մասում:

Հունիսին Չումակովի անվան կենտրոնը ձեռնամուխ Է եղել «ԿովիՎակ»-ի կլինիկական հետազոտությունների երրորդ փուլին, որին մասնակցել են ավելի քան 30 հազար կամավորներ: Ավելի վաղ «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում կենտրոնի ղեկավար Այդար Իշմուհամետովն ասել Է, որ այս պատրաստուկը COVAX ծրագրում ընդգրկելու համար, որը ցածր եկամուտ ունեցող երկրներին օգնում Է կորոնավիրուսմի դեմ պատրաստուկներ ստանալ, անհրաժեշտ Է սպասել 60-ից բարձր տարիքի մարդկանց վրա դրա փորձարկումների արդյունքներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]