Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սիրիայի արտգործնախարարը կրկին պահանջել է, որ Թուրքիան հեռացնի իր զորքերը

Սիրիայի արտգործնախարարը կրկին պահանջել է, որ Թուրքիան հեռացնի իր զորքերը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Ալ- Միկդատը կրկին պահանջել է, որ Թուրքիան իրենց երկրի տարածքից հեռացնի զորքերը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

Մոսկվայում Սիրիայի նախագահ Ասադի և Պուտինի հանդիպումը մեկնաբանելով՝ Սիրիայի արտգործնախարարը ևս մեկ անգամ պահանջել է, որ Թուրքիան իր զորքերը հեռացնի Սիրիայի տարածքից:

Միկդատը նշել է նաև, որ Ասադ-Պուտին բանակցությունները շատ լավ են անցել, և որ իրենք համակարծիք են ահաբեկչության դեմ պայքարում:

Սիրիայի արտգործնախարարը զորքերը դուրս բերելու պահանջ է ներկայացրել նաև ԱՄՆ-ին:

 Ավելի վաղ նա այս պահանջը Թուրքիային և ԱՄՆ-ին ներկայացրել էր նաև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]