Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 59.2 տոկոսը

Արցախում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք 
ունեցողների 59.2 տոկոսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 10-ին կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 59.2 տոկոսը:

«Ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 4 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2  տոկոս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:  

Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.

Ասկերանի շրջան

Խաչմաչ 143 ընտրողներից 100 կամ 69.4 %

Ծաղկաշատ 102 ընտրողներից 68 կամ 66.7 %

Մարտակերտի շրջան

Նոր Ղազանչի 98 ընտրողներից 69 կամ 70.4 %

Մարտունու շրջան

Հերհեր 399 ընտրողներից 203 կամ 50.9 %

Տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]