Արցախի ոստիկանությունը հրապարակել է Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից զոհված քաղաքացու անունը
15:21, 9 Հոկտեմբեր 2021
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի արձակած կրակոցից Մարտակերտում քաղաքացիական անձի զոհվելու դեպքի վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է.
«Այսօր ժամը 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում, Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ.):
Տեղում աշխատում են իրավապահ մարմինները:
Դեպքի մանրամասները պարզ կլինեն ավելի ուշ»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում