1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մահացել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահը

Մահացել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի հիվանդանոցում 88 տարեկանում մահացել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահ Աբոլհասան Բանիսադրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ չհստակեցնելով մահվան պատճառը:

Բանիսադրը նախագահ էր ընտրվել 1980 թվականի հունվարի 25-ին՝ ստանալով ձայների 76.5 տոկոսը: 1980 թվականի իրան-իրաքյան պատերազմի պատճառով Հոմեյնին մեղադրել էր նրան երկիրը ու ռազմական գործողությունները ղեկավարելու կարողություններ չունենալու մեջ՝ զրկելով գլխավոր հրամանատարի լիազորություններից: 1981 թվականի հունիսին խորհրդարանը Բանդիսարին անվստահություն էր հայտնել «իսլամական հոգևորականության դեմ գործունեության համար», ինչից հետո Հոմեյնին նրան ազատել էր նախագահի պաշտոնից: Դրանից հետո Աբոլհասան Բանիսադրը մի խումբ այլ քաղաքական գործիչների հետ լքել էր երկիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]