Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց հերթական աշխատանքային 
խորհրդակցությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հոկտեմբերի 8-ին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ  անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում հիմնականում քննության առնվեցին մարզպետի նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքները։

Ինչպես զեկուցեց մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը, հանձնարարականները հիմնականում վերաբերում էին համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման, համավարակի դեմ իրականացվող պատվաստումների, համայնքների խոշորացման  քաղաքականության հանրային իրազեկման, առաջիկայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության կարգի ու ժամանակացույցի, կատարողական կարգապահության, զարգացման նոր ծրագրերի իրականացման նպատակով  ներդրումների նոր աղբյուրների որոնման եւ ներգրավման, աշխատանքային արդյունավետության բարձրացման, առանձին ճանապարհահատվածներում նկատված կենցաղային աղբի թափոնների հեռացման հետ կապված հարցերին։

«Պետք է բոլոր ուղղություններով ու միջոցներով օժանդակել համայնքապետարաններին, գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի մինչեւ տարեվերջ տեղական բյուջեների սեփական եկամուտները հավաքագրվեն ամբողջությամբ։ Համավարակի դեմ պատվաստումների ցուցանիշներն առայժմ  գոհացուցիչ չեն։ Իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է օժանդակել մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությանը, պատվաստումներ իրականացնող կազմակերպություններին։ Ասել է, թե յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար ու աշխատակից պետք է բացատրական աշխատանք տանի, որպեսզի պատվաստումների դեմ որեւէ հակաքարոզչություն չիրականացվի, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորինս շատ թվով ընդգրկվեն պատվաստումներում, քանի որ դա այն արդյունավետ ճանապարհն է, որը կարող է կանխարգելիչ դեր խաղալ համավարակի դեմ։ Ինչ վերաբերում է համայնքների խոշորացման պետական քաղաքականության ներդրմանը, պետք է շեշտեմ, որ առայժմ համայնքների հիմնական մասում բնակիչները բավարար չափով իրազեկված չեն համայնքների խոշորացման դեպքում տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման հեռանկարներին, որոնք ավելի շուտ հենց բխում են բնակչության շահերից։ Դրա համար հարկավոր է կազմակերպել հանրային լայն իրազեկում ու քննարկում, որպեսզի բնակչությունը, ինչու ոչ, նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները, տարբեր ոլորտների աշխատողները հստակորեն պատկերացնեն, թե ինչ  փոփոխություններ են  սպասվում ՏԻՄ ոլորտում ու պետական կառավարման համակարգում  այս տարվա դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո, ինչ դրական ազդեցություն է թողնելու համայնքների խոշորացումը մեր երկրի զարգացման տեսանկյունից։ Զարգացման նոր ծրագրերի կազմման ու իրականացման համար հարկավոր է համագործակցության եզրեր ստեղծել դոնոր կամ գործընկեր կազմակերպությունների, ներդրումների պատրաստ անձանց հետ»,-հանձնարարեց մարզպետը, հավելելով, որ այսուհետ ամեն ուրբաթ կհրավիրվի աշխատանքային խորհրդակցություն, որտեղ եւ քննության կառնվեն նախորդ խորհրդակցության հանձնարարականի կատարման արդյունքները։      


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]