Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԻՆ-ը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել

ԱԻՆ-ը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը 
համագործակցության հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր Եղիազար Վարդանյանը հոկտեմբերի 8-ին Համագործակցության հուշագիր են ստորագրել՝ նպատակ ունենալով ավելի դյուրին դարձնել բուհի և նախարարության միջև գիտատեխնիկական տեղեկատվության փոխանցումը և կողմերի համար առաջնահերթ կարևորություն ունեցող խնդիրների լուծումը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։

Ըստ աղբյուրի՝ Անդրանիկ Փիլոյանը նշել է. «Մեր երկրում չլուծված հարցեր ունենք աղետների ռիսկերի կառավարման, արտակարգ իրավիճակների կանխարգելման, քաղպաշտպանության առումով և նման փաստաթղթերը իրապես կյանքի կոչելու դեպքում մենք լուրջ քայլ կանենք այս շատ կարևոր հարցերի լուծման ուղղությամբ»:

«Բուհի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների միջև տարիներ շարունակ որոշակի համագործակցություն եղել է, սակայն հուշագրի ստորագրմամբ մեր համագործակցությունն ավելի համակարգված կլինի, ինչպես կադրերի պատրաստման, այնպես էլ նշված բոլոր ուղղություններով»,- ասել է ռեկտոր Եղիազար Վարդանյանը:

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ համագործակցության ոլորտներից, որպես առաջնահերթություն նշվել են շենք–շինությունների տեխնիկական անձնագրավորման, սեյսմակայուն շինարարական նորմերի մշակման, արդիականացման և կադրերի վերապատրաստման ուղղությունները:

Ռեկտորը տեղեկացրել է նաև, որ արդյունավետ համագործակցություն է սկսվել նաև Իրանի սեյսմոլագիայի և սեյսմիկ ճարտարագիտության պետական կենտրոնի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]