Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անգելա Մերկելը կայցելի Թուրքիա

Անգելա Մերկելը կայցելի Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 16 -ին կայցելի Թուրքիա ՝ քննարկելու երկկողմ գործընկերություններն ու միջազգային համագործակցությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հյուրիյեթ»  պարբերականը՝ հղում անելով Անգելա Մերկելի  մամուլի քարտուղար Շտեֆան Զայբերտի հայտարարությանը:

Հայտարարության համաձայն՝ Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բանակցությունները տեղի կունենան Ստամբուլում:

Կողմերը կքննարկեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում ՝ ԵՄ -ի հետ Թուրքիայի համագործակցությունը և փախստականների պաշտպանությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am