1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՆԱՏՕ-ի ղեկավարների հերթական գագաթնաժողովը Մադրիդում տեղի կունենա 2022 թվականի հունիսի 29 – 30-ը

ՆԱՏՕ-ի ղեկավարների հերթական գագաթնաժողովը Մադրիդում տեղի կունենա 2022 թվականի հունիսի 29 – 30-ը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի հերթական հանդիպումը պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով տեղի կունենա հաջորդ տարվա հունիսի 29 – 30-ը Մադրիդում, դրա մասնակիցները կընդունեն նոր ռազմավարական հայեցակարգ, կքննարկեն դաշինքի ամրապանդման հարցերը եւ անվտանգության բնագավառում կլիմայի գլոբալ փոփոխության հետեւանքները: Հոկտեմբերի 8-ին այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որը գագաթնաժողվի օրը հայտարարել Է Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսի հետ կայացած հանդիպումից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ուրախ եմ հայտարարելու, որ ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը Մադիրիդում տեղի կունենա հունիսի 29 – 30-ը,- ասել Է նա:- Այնտեղ կընդունեն մի շաք կարեւոր որոշումներ, կքննարկեն անվտանգության համար կլիմայի փոփոխության հետեւանքները, կհաստատեն դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը»:

ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը, որը կընդունեն 2022 թվականին Մադրիդի գագաթնաժողովում, կարտացոլի անվտանգության փոփոխված պայմանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]