1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բրիտանիան դյուրացրել է դեպի Հայաստան ուղևորությունների կարգը

Բրիտանիան դյուրացրել է դեպի Հայաստան ուղևորությունների կարգը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանիան դյուրացրել է դեպի 32 երկիր, այդ թվում Հայաստան ուղևորությունների կարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն՝ ներկայացնելով երկրի ԱԳՆ-ի հրապարակած երկրների ցանկը:

Բրիտանիայի ԱԳՆ-ն այլևս չի հորդորի զերծ մնալ այդ 32 երկիր այցելություններից: Փոփոխության արդյունքում 32 երկիր, այդ թվում Հայաստան այցելելու համար ճանապարհորդական ապահովագրություն ստանալը կդյուրացվի:

Ինչպես այդ ցանկի մնացած երկրները, այդպես էլ Հայաստանը Բրիտանիայի կարմիր ցուցակում չէր, բայց բրիտանական ԱԳՆ-ն Covid-19-ի պատճառով խորհուրդ չէր տալիս այդ ուղղություններով ճանապարհորդություններ պլանավորել:

Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քաղաքականության այդ վերջին փոփոխությունը կապված է շատ երկրներում հանրային առողջության բարելավման և պատվաստանյութի տարածման արդյունքում բրիտանացիների համար ռիսկի նվազման հետ:

Նշվում է, որ ցանկի երկրներ ճանապարհորդությունների խուսափելու խորհուրդը կիրառելի կլինի բացառիկ դեպքերում, երբ, օրինակ, տեղի առողջապահական համակարգը գերհագեցած լինի: Բացի Հայաստանից 32 երկրների ցանկում են, օրինակ, Բելառուսը, Ղազախստանը, Կոսովոն, Մալայզիան:

Բրիտանիայի ԱԳՆ-ն կշարունակի հորդորել զերծ մնալ կարմիր գոտու երկրներ ճանապարհորդություններից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]