Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Խաղաղության Նոբելյան մրցանակն ստացել են «Նովայա գազետայի» գլխավոր խմբագիրը եւ ֆիլիպինցի լրագրողուհին

Խաղաղության Նոբելյան մրցանակն ստացել են «Նովայա գազետայի» գլխավոր 
խմբագիրը եւ ֆիլիպինցի լրագրողուհին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն 2021 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել Է «Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր Դմտրի Մուրատովին եւ ֆիլիպինցի լրագրողուհի Մարիա Ռեսային: Դափնեկիրներին հոկտեմբերի 8-ին հայտարարել Է կոմիտեի նախագահ Բերիտ Ռայս Անդերսենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կոմիտեն որոշել Է մրցանակը շնորհել «խոսքի ազատության գործում նրանց ջանքերի» համար, «ինչը նախադրյալ Է ժողովրդավարության եւ կայուն խաղաղության համար»: «Ժողովրդավարական հասարակությունները կանխում են պատերազմներն ու հակամարտությունները, դա լավագույն պաշտպանությունն Է, որը հասարկությունները կարող են կանգնեցնել պատերազմների եւ հակամարտությունների դեմ: Բայց չկա ժողովրդավարություն առանց խոսքի ազատության»,- ընդգծել Է Նոբելյան կոմիտեի ղեկավար Բերիտ Ռայս Անդերսենը:

«Նրանք շատ համարձակ, ակնառու լրագրողներ են, (մրցանակի շնորհումը նրանց) ցույց Է տալիս, թե ինչ Է նշանակում լինել լրագրող եւ ինչպես կարելի Է օգտագործել խոսքի ազատությունը նույնիսկ շատ բարդ, սահմանափակ պայմաններում»,- նշել Է նա՝ մեկնաբանելով դափնեկիրների ներդրած ավանդը: Դմիտրի Մուրատովն երրորդ ռուսաստանցին Է, որը դառնում Է խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր: Ավելի վաղ այդ մրցանակը  ստացել են Անդրեյ Սախարովն ու Միխայիլ Գորբաչովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]