Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայի արտգործնախարարն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել 
Մակրոնի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուկրաինայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ օգտագործել է առիթը և պատասխանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դեմոկրատ համբեր»-ը:

Պատասխանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ալժիրի եւ Թուրքիայի մասին հայտարարություններին՝ Մեւլութ Չավուշօղլուն ասել է.

 «Չափազանց սխալ է, որ Թուրքիան, որն իր պատմության մեջ գաղութատիրության նման սև բիծ չունի, ներգրավվի այդ քննարկումներում: Մենք տեսել և տեսում ենք, որ նման էժան քայլերը չեն օգնում ընտրությունների ժամանակ: Նրա համար ավելի ձեռնտու կլիներ, որ նման պոպուլիստական մոտեցումների փոխարեն քայլեր ձեռնարկեր սեփական ժողովրդի վստահությունը շահելու համար:

 Եթե նա ինչ-որ բան ունի ասելու մեր մասին, մենք նախընտրում ենք, որ նա դա ասի ուղիղ մեր երեսին, այլ ոչ թե մեր մեջքին,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով.- Վերջերս մենք տեսնում ենք, որ Ֆրանսիան փորձում է առերեսվել սեփական գաղութային պատմության հետ, և մենք ողջունում ենք դա»:

Էմանուել Մակրոնն ասել էր, որ հիանում է՝ տեսնելով, թե ինչպես է Թուրքիան կարողացել Ալժիրում մոռացության տալ այդ երկրում իր ունեցած դերակատարումը՝ նկատի ունենալով, որ Ալժիրը եղել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]