Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆուտբոլի երիտասարդական ընտրանին Երևանում զիջեց Սերբիայի հավաքականին

Ֆուտբոլի երիտասարդական ընտրանին Երևանում զիջեց Սերբիայի հավաքականին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆուտբոլի Եվրոպայի 2023 թվականի մինչև 21 տարեկանների առաջնության H խմբի որակավորման փուլի հերթական տուրի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հավաքականը Երևանում ընդունել էր Սերբիայի հավաքականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային 10 րոպեների ընթացքում Սերբիայի ընտրանին տիրել էր նախաձեռնությանը: Խաղակեսի միջնամասում Հայաստանի ընտրանին թուլացրեց հյուրերի մեծ ճնշումը և երբեմն սուր հակագրոհում էր: 33-րդ րոպեին ստանդարտ դիրքի խաղարկումից հետո մրցակցի դարպասը գրավեց Ժիրայր Շաղոյանը, որը  ըստ մրցավարի խաղից դուրս իրավիճակից էր, սակայն մրցավարը թերի գործեց:

Բայց Հայաստանի ընտրանին ընդամենը երկու րոպե անց կարողացավ կրկին գրավել մրցակցի դարպասը: Աչքի ընկավ Միքայել Միրզոյանը:

Երկրորդ կեսի մեկնարկում`56-րդ րոպեին, Սերբիան վերականգնեցին հաշվի տարբերությունը: Գլխով Հայաստանի ընտրանու դարպասը գրավեց Ստրանիջա Էրակովիչը: Արագ հակագրոհներից մեկի ժամանակ Սերբիան առաջ անցավ հաշվի մեջ: Տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Տերզիչը: Հյուրերը խաղի վերջնամասում խփեցին նաև երրորդ ու չորրորդ գնդակները: Գոլերն իր ակտիվում գրանցեցին Տեդիչը և Գավրիչը:

Հայաստան-Սերբիա`1:4:

Հաջորդ հանդիպումը Ռաֆայել Նազարյանի գլխավորած ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին` Երևանում ընդունելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին: Խաղը կկայանա Ավանի ակադեմիայի մարզադաշտում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]