Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարդենիկ համայնքում այս տարում սուբվենցիոն երկու ծրագիր է իրականացվել, եւս երկուսն ընթացքի մեջ են

Վարդենիկ համայնքում այս տարում սուբվենցիոն երկու ծրագիր է իրականացվել, եւս 
երկուսն ընթացքի մեջ են

ԳԱՎԱՌ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն չորս ծրագրերից իրականացվել են երկուսը, երկուսն էլ գտնվում են ընթացքի մեջ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը, սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվել են  թիվ 12 եւ Կամո Շահինյան փողոցները։  Ծրագրի պայմանագրային  արժեքը կազմում է 33 միլիոն 87 հազար  դրամ, որի 45 տոկոսը  հատկացրել է  ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Վարդենիկի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի օգոստոսից եւ ավարտվել սեպտեմբերի ընթացքում։ Ծրագրի իրականացման արդյունքում թիվ 12 եւ Կամո Շահինյան փողոցներում միաշերտ ասֆալտբետոնյա ծածկ  է տեղադրվել 1000 գծամետր ընդհանուր երկարությամբ եւ շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով։

Սուբվենցիոն հաջորդ ծրագրով խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվել թիվ 11, 33 եւ 35 փողոցներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 11 միլիոն 897 հազար դրամ, որի 59,2 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40,8 տոկոսը՝ Վարդենիկի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի օգոստոսին եւ ավարտվել սեպտեմբերի վերջերին։ Ծրագրի իրականացման արդյունքում նորաստեղծ թաղամասերի վեց տասնյակից ավել տնտեսություններ ապահովվել են  շուրջօրյա ջրամատակարարմամբ։

Այժմ Վարդենիկում ընթանում են ոռոգման առուների կառուցման եւ 4 փողոցների սալարկման շինարարական աշխատանքները։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]