Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ավ. Իսահակյանի անվ. գրադարանը բազմաբնույթ միջոցառումներով կտոնի Գրադարանավարի օրը

Ավ. Իսահակյանի անվ. գրադարանը բազմաբնույթ միջոցառումներով կտոնի 
Գրադարանավարի օրը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գրադարանավարի օրվա առթիվ, որը նշվում է հոկտեմբերի 7-ին, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը տոն կնվիրի այցելուներին՝ բազմաժանր միջոցառումներ կազմակերպելով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանն ասաց, որ գրադարանում վաղ առավոտից մեկնարկել են միջոցառումները: «Գրադարանի ճեմասրահի մեծ էկրանին ցուցադրվում են հաստատության մասին պատմող նյութեր, միջանցքներում իրականացվում է «Նվիրում է գրադարանը» նախաձեռնությունը. սեղաններին դրված են հետաքրքիր գրքեր, և ընթերցողներն իրենց ցանկությամբ վերցնում են նախընտրած ստեղծագործությունները: Գրադարանի դահլիճում ելույթ է ունենալու Հրազդանի «Արամազդ» թատերախումբը, որը ներկայացնելու է «Հովհաննես Թումանյանի հեքիաթների աշխարհում» բեմադրությունը»,- տեղեկացրեց Կարապետյանն ու հավելեց, որ ցուցադրվելու են շնորհալի ընթերցողների աշխատանքները:

Գրադարանավարներին գեղեցիկ ստեղծագործություններով շնորհավորելու է «Շուշիկի բենդ» երիտասարդական համույթը, իսկ գրական-երաժշտական հանդիսությանը ելույթ կունենան Երևանի Ավ. Իսահակյանի անվան դպրոցի սաները: Նախատեսվում է նաև պարգևատրման արարողություն:

Կարապետյանը տեղեկացրեց, որ գրադարանի բոլոր մասնաճյուղերում ևս տոնական միջոցառումներ են անցկացվելու:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ' 2004 թվականից Հայաստանում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես Գրադարանավարի օրը:

Տոնի առթիվ կազմակերպվում են գրքերի շնորհանդեսներ, գրական ստեղծագործությունների թատերական բեմականացումներ, գրական-երաժշտական երեկոներ, գրքի տոնավաճառներ և այլ միջոցառումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]