Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողները տոնական ելույթ են ունեցել Ստեփանավանում

Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողները տոնական ելույթ են 
ունեցել Ստեփանավանում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողները Ուսուցչի օրը համերգով հանդես են եկել Ստեփանավանի Ա. Մարգարյանի անվան մշակույթի պալատում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բաբաջանյան-100» ծրագրի շրջանակում կայացած համերգին քոլեջի «Գործիքային արվեստ» և «Երգեցողություն» մասնագիտություն ուսումնասիրող սովորողները դասախոս, երաժշտախմբի գեղարվեստական ղեկավար Խաչիկ Սահակյանի ղեկավարությամբ բաբաջանյանական գործերի յուրահատուկ կատարմամբ արժանացել են ստեփանավանցիների ջերմ ընդունելությանն ու չդադարող ծափերին:

Ա. Մարգարյանի անվան մշակույթի պալատի հետ համագործակցության, երկկողմ հուշագիր կնքելու և մշակութային կյանքը ակտիվացնելու համար Ստեփանավանի համայնքապետարանի կողմից Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը և ԵՄԱՊՔ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Խաչիկ Սահակյանը արժանացել են շնորհակալագրերի:

«Մանկավարժ լինելը ոչ թե կոչում է, այլ` առաքելություն: Եթե ի վերուստ որոշված է, որ պետք է մանկավարժ լինես, ուր էլ փախչես՝ անպայման դառնալու ես: Սա ասում եմ իմ սեփական փորձից ելնելով. արվեստ, իրավաբանական կրթություն և այլն… Այսօր ես ղեկավարում եմ ուսումնական հաստատություն, որտեղ սովորում է 800 ուսանող և որտեղ կա 165 աշխատակից: Կարող էի երգել, արվեստով զբաղվել, բայց, հավատացե՛ք, չեմ կարողանում. սա իմ խաչն է: Ամենահզոր ուսուցիչը եղել է Հիսուս Քրիստոսը, մենք բոլորս պարտավոր ենք նրա նման լինել»,- նշել է Վրեժ Կիրակոսյանը:

Համայնքի մշակութային կյանքում ակտիվություն հաղորդելու, հանդիսատեսին նորովի ներկայանալու համար շնորհակալագրի է արժանացել նաև Ստեփանավանի Ա. Մարգարյանի անվան մշակույթի պալատի տնօրեն Լիլիթ Թունյանը։

Համերգային ծրագրի ավարտին քոլեջի և մշակույթի պալատի տնօրենները  փոխհամագործակցության հուշագիր են կնքել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]