1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարն ԱԱ-ում  

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարն ԱԱ-ում

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 7-ին պայքարը կսկսեն 55, 72, 77, 82 կգ քաշային ըմբիշները:

55 կգ քաշային Նորայր Հախոյանը 1/8 եզրափակիչում կմրցի Գերմանիայից Ֆաբիան Գեռնարդի հետ:

72 կգ քաշում Մալխաս Ամոյանի առաջին մրցակիցը դեռևս հայտնի չէ:

82 կգ քաշային Գեղամ Թորգոմյանը որակավորման փուլում ուժերը կչափի թուրք Բուրհան Ակբուդակի հետ:

Հոկտեմբերի 8-ին մրցագորգ դուրս կգան 60, 97, 130 կգ քաշային ըմբիշները:

60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչում կփորձի գերազանցել ԱՄՆ-ից Դելթոն Ջեյմս Ռոբերտսին:

130 կգ քաշում Դավիթ Օվասապյանը որակավորման փուլում կմրցի ճապոնացի Արատա Սոնոդայի հետ:

Եվ հոկտեմբերի 9-ին մեդալների համար պայքարի մեջ կմտնեն 63, 67, 87 կգ քաշային ըմբիշները:

63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը  որակավորման փուլում կփորձի գերազանցել նորվեգացի Շտիգ Անդրե Բերգեին:

67 կգ քաշում Սլավիկ Գալստյանը որակավորման փուլում կմրցի Մամադասա Սիլայի (Ֆրանսիա) հետ։

87 կգ քաշում էլ Արթուր Շահինյանը անդրանիկ գոտեմարտում կփորձի հաղթել լիտվացի Յուլիուս Մատուզեվիցիուսին:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցեց 4 ըմբիշով: 61 կգ քաշային կարգում ԱԱ-ի բրոնզե մեդալակիր դարձավ Արսեն Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]