1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իտալիայի նախագահի նստավայր Քուիրինալե պալատում բացվել է հայկական արվեստի բացառիկ նմուշների ցուցադրություն

Իտալիայի նախագահի նստավայր Քուիրինալե պալատում բացվել է հայկական արվեստի 
բացառիկ նմուշների ցուցադրություն

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո, Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, հոկտեմբերի 6-ին բացվել է հայտնի հայ նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի աշխատանքների ցուցադրությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Արմեն Սարգսյանը և տիկինը՝ Նունե Սարգսյանը, նախագահ Սերջո Մատարելլան և Լաուրա Մատարելլան դիտել են ցուցադրությունը:

Ըստ աղբյուրի՝ մանատիպ՝ արդեն իտալական ցուցահանդես 2020 թվականի սեպտեմբերին կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում, որտեղ ցուցադրվել էին 18-րդ դարի իտալացի մեծանուն նկարիչներ Ջովանի Անտոնիո Կանալի (Կանալետո), Բերնարդո Բելոտոյի, Ֆրանչեսկո Գվարդիի և Միկելե Մարիեսկու կտավները, որոնցում նկարիչները յուրահատուկ մեկնաբանությամբ պատկերել են Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով՝ նման ցուցահանդեսները Հայաստանի և Իտալիայի ժողովուրդների միջև թե՛ պատմական, թե՛ ներկայիս խորը, սերտ բարեկամական ու ջերմ հարաբերությունների ևս մեկ վկայություն են. «Արվեստը միավորում է ժողովուրդներին, ինչն առավել քան ակնհայտ է բարեկամության հինավուրց արմատներ ունեցող հայ և իտալացի ժողովուրդների պարագայում: Եվ սա հենց այն է, ինչը կոչվում է քաղաքակրթությունների երկխոսություն, մշակույթների երկխոսություն, ժողովուրդների ներաշխարհի և տաղանդի երկխոսություն»:

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Քուիրինալե պալատում ներկայացված գործերը հայ մշակութային հարուստ ժառանգության մի մասն են, որի հանդեպ մենք մեծագույն հարգանք ունենք և որն ի սրտե կիսում ենք նաև մեր բարեկամների հետ: Նրա խոսքով՝ հայ նկարիչների այս տաղանդավոր աստղաբույլը՝ Հովհաննես Այվազովսկի, Գևորգ Բաշինջաղյան, Մարտիրոս Սարյան, Վարդգես Սուրենյանց, Հակոբ Կոջոյան, ոչ միայն մեր ազգային, այլև համաշխարհային արվեստի ժառանգության անբաժանելի մասն է: Այս նկարիչներից ոմանք ժամանակին բավականին առնչություններ են ունեցել Իտալիայի և իտալական մշակույթի հետ: Նախագահի խոսքով՝ իտալական հողում արդեն իսկ հայկական մշակութային ու հոգևոր արժեքների մի հսկա գանձարան կա՝ ի դեմս Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության ժառանգության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]