1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեկնարկել է մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի դասընթացը՝ նվիրված գորգագիտությանը

Մեկնարկել է մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի դասընթացը՝ 
նվիրված գորգագիտությանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում վերսկսում է մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննությանը նվիրված եռամսյա դասընթացները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս անգամ եռամսյա դասընթացը նվիրված էր գորգագիտությանը:

Դասավանդման նյութն ընդգրկելու է  գեղարվեստական գործվածքի (գորգ,  կարպետ) ծագման, աշխարհագրության, գեղազարդման համակարգի, ներկման, ծիսական նշանակության և այլ հարցերի շուրջ մասնագիտական տեսական ու գործնական դասախոսություններ:

Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի տնօրեն Եսթեր Աբրահամյանը նշեց, որ իր ղեկավարության ժամանակահատվածում  կենտրոնը 2019 թվականից սկսել է իրականացնել մշակութային դասընթացներ, որոնք  ընդհատվել են համավարակի և պատերազմի պատճառով։

«2020 թվականից ձևավորված մշակութային դաշտը մեզ հուշեց, որ առավել մեծ քայլեր պետք է անել գորգարվեստի հետազոտության ուղղությամբ։ Գորգարվեստի ուսումնասիրություններ միշտ արվել են  մեր մասնագետների կողմից, սակայն հիմա հրամայականները էլ ավելի սպառնալից են դարձել, քանի որ ադրբեջանցիները փորձում են ոչնչացնել մեր մշակութային ժառանգությունը և պետք է ավելի հետևողականորեն ուսումնասիրել մեր ազգային մշակույթի ակունքները, որպեսզի կարողանանք դիմագրավել դրան»,- ասաց Եսթեր Աբրահամյանը։

Եսթեր Աբրահամյանի խոսքով՝ մասնակիցները ստանալու  են ո՛չ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև ունենալու են պրակտիկ դասընթացներ։ Կան նաև օրինակներ, երբ մասնակիցները դասընթացի ավարտին անցել են իրենց մոտ աշխատանքի։ 

Դասընթացի համակարգող՝ պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ, ՄԱՓԿ փորձագետ Աշխունջ Պողոսյանը շատ կարևորեց գորգագործական մշակույթի դերը հայ պատմամշակութային ժառանգության մեջ։ «Մեզ անհրաժեշտ է ստեղծել մի կենտրոն, որը կլինի գորգագործական մշակույթի  հետազոտման կենտրոն, որտեղ կարողանանք համակարգված աշխատել, ներկայացնել մեր տեսակետներ և մեր մշակույթի այդ մասը փրկել յուրացումից»,- ասաց Պողոսյանը։

 Նշենք, որ  դասընթացը նախատեսված է ոլորտի գիտաշխատողների, թանգարանային մասնագետների, մասնագիտական ԲՈՒՀ-երի ուսանողների (ԵՊՀ, ԵՊԿ, ԳՊԱ, ՀՊՄՀ) և բոլոր շահագրգիռ անհատների համար: Դասընթացի ավարտին տրվում է մասնակցության հավաստագիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]