Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը միջուկային մարտագլխիկների թիվը կրճատել Է՝ հասցնելով 3750-ի

ԱՄՆ-ը միջուկային մարտագլխիկների թիվը կրճատել Է՝ հասցնելով 3750-ի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը շարունակում Է աստիճանաբար կրճատել իր միջուկային մարտագլխիկների թիվը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Պետդեպարտամենտի հրապարակած վիճակագրությունը: 2020 թվականին Վաշինգտոնն ունեցել Է 3750 մարտագլխիկ՝ 2019 թվականի 3805-ի եւ մեկ տարի առաջվա 3785-ի դիմաց:

Այդ թիվը չի հաշվառում շահագործումից դուրս եկածները եւ այն մարտալիցքերը, որոնք ոչնչացվելու են: Բացի այդ, անցյալ տարի Միացյալ Նահանգները ոչնչացրել Է 184 հին մարտաբաղադրիչներ: 2020 թվականի մակարդակը վերջին 60 տարվա ընթացքում ամենացածրն Է եղել Ռուսաստանի հետ ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրերի շնորհիվ: 1967 թվականին ԽՍՀՄ-ի հետ սառը պատերազմի լարվածակետում ԱՄՆ-ի ունեցած միջուկային մարտագլխիկների առավելագույն թիվը եղել Է 31 հազար 255:

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ այժմ գործում Է ՌՀՍ-3 (ռազմավարական հարձակողական սպառազինություն) համաձայնագիրը, որը ծավալված միջուկային մարտալիցքերի թիվը սահմանափակում Է մինչեւ 1550-ը՝ յուրաքանչյուր կողմի համար, բայց Վաշինգտոնի դաշնակիցների սպառազինության միջուկային մարտագլխիկները համաձայնագիրը չի լիմիտավորում: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել Էր ռազմավարական կայունության շուրջ ռուս-ամերիկյան բանակցություններում ներգրավել Չինաստանին, բայց Պեկինը հայտարարել Է, որ դրանով չի հետաքրքրվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]