Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի թիվ 135 դպրոցի հիմնանորոգմամբ ավելի քան 1700 աշակերտների համար ապահովվել են հարմարավետ պայմաններ

Երևանի թիվ 135 դպրոցի հիմնանորոգմամբ ավելի քան 1700 աշակերտների համար 
ապահովվել են հարմարավետ պայմաններ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանի անվան Երևանի թիվ 135 դպրոցը հիմնանորոգումից հետո բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացել ավելի քան 1700 աշակերտների առջև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, կրթօջախի պայմաններին ու հնարավորություններին ծանոթացել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

 Ըստ աղբյուրի՝ դպրոցն ունի կահավորված լաբորատորիաներ, վերելակներ, մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, կառույցը լիարժեք հարմարեցված է ներառական կրթությանը։ Հիմնանորոգման ծրագրի նպատակն առաջին հերթին դպրոցի սեյսմիկ անվտանգության խնդրի լուծումն էր, հենց այդ հանգամանքը հաշվի առնելով էլ հին շենքը հիմնովին քանդվել է և կառուցվել է նորը: Քաղաքապետն ու նախարարը շրջել են դպրոցում, զրուցել աշակերտների հետ, շնորհավորել ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ:

«Ցավոք սրտի և մայրաքաղաքում, և ամբողջ հանրապետությունում, իսկապես դպրոցների շենքերի հետ կապված ոչ այդքան բարվոք իրավիճակ ունենք, բայց մյուս կողմից ուրախացնողն այն է, որ կառավարությունը հստակ իր առջև ծրագիր է դրել, և բավական մեծ թափով դպրոցաշինությամբ ենք զբաղվում: Կառավարության առաջիկա ծրագրում ավելի մեծ թափ կհաղորդվի»,- նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Ամենակարևորը մեր երեխաների անվտանգությունն է, իսկ այս դպրոցներն ապահովում են մեր երեխաների անվտանգությունը և, իհարկե, հարմարավետությունը, որպեսզի դասընթացները լինեն հարմարավետ և երեխաները կարողանան ավելի լավ արդյունք ցույց տալ: Չենք մոռանում էներգախնայողության մասին, որի արդյունքում գումարներ են տնտեսվում, որոնք նույնպես ուղղվում են դպրոցների կարիքներին: Սրանք այն երեք բաղադրիչներն են, որոնք ապահովում ենք»,- ընդգծել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ Դպրոցը հիմնանորոգվել է 2016-2021 թվականներին՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ՝ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]