Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հայաստանի և Գերմանիայի ֆուտբոլի  ֆեդերացիաները կհամագործակցեն  

Հայաստանի և Գերմանիայի ֆուտբոլի  ֆեդերացիաները կհամագործակցեն

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիաներն այսուհետև կհամագործակցեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ԳՖՖ) շտաբ-բնակարանում կայացած հանդիպման ընթացքում:

ՀՖՖ պատվիրակությունը Ֆրանկֆուրտ է ժամանել հոկտեմբերի 4-ին և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Դիրկ Յանոտայի անմիջական նախաձեռնությամբ հյուրընկալվել են ԳՖՖ-ի՝ ֆրանկֆուրտյան շտաբ-բնակարանում: Հանդիպմանը ներկա են եղել ԳՖՖ բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանք ՀՖՖ պատվիրակության համար կազմակերպել են ճանաչողական այցելություն, այնուհետև պայմանավորվածություններ են ձեռք բերվել ֆուտբոլային մի շարք հարցերի շուրջ հետագա համագործակցության վերաբերյալ:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]