Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վաղվա սերունդներն Արցախը դարձնելու են հզոր ու ապահով երկիր. Արցախի ԱԽ քարտուղարը շնորհավորել է Ուսուցչի օրը

Վաղվա սերունդներն Արցախը դարձնելու են հզոր ու ապահով երկիր. Արցախի ԱԽ 
քարտուղարը շնորհավորել է Ուսուցչի օրը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն Ուսուցիչի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի ԱԽ-ից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։

Հայրենիքը սիրելուն ուղղված ձեր նախանձախնդիր ջանքերով կրթված ու դաստիարակված սերունդներն են կռել մեր բազմաթիվ փառապանծ հաղթանակները։

Հայրենիքի հանդեպ սերը բազմաթիվ ուսուցիչների է մղել գրիչը փոխարինելու զենքով, մարտադաշտում վարելու դասը հայրենյաց և անմահանալու․․․

Հավերժ փա՛ռք ու խոնարհում նահատակված մանկավարժների անմար հիշատակին։

Թանկագի՛ն մանկավարժներ, վերստին շնորհավորելով օրվա առթիվ, մաղթում  եմ հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ և խաղաղ երկինք՝ համոզված լինելով, որ վաղվա սերունդներն Արցախը դարձնելու են հզոր ու ապահով երկիր։

Շնորհավո՛ր  տոնդ, Ուսուցիչ»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]