Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ բժիշկը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր

Հայ բժիշկը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոբելյան կոմիտեն բժշկագիտության բնագավառում 2021 թվականի մրցանակը շնորհել Է գիտնականներ Դեւիդ Ջուլիուսին եւ Արտեմ Պատապուտյանին, որոնք ուսումնասիրել են, թե ինչպես են կենդանի օրգանիզմները զգում ջերմությունը, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նրանք ժամանակին հայտնաբերել են մոլեկուլներ, որոնք արձակում են կենսաքիմիական ռեակցիաներ, որոնք հանգեցնում են տաքության, ցրտի կամ հպումների զգացման:

Պատապուտյանը ծնվել Է 1967 թվականին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում, իսկ այնուհետեւ տեղափոխվել Է Լոս Անջելես: Այնտեղ նա ատենախոսություն Է պաշտպանել Կալիֆորնիայի Փասադենայի Տեխնոլոգիական ինստիտուտում: Այժմ գիտնականն աշխատում Է Կալիֆորնիայում Լա Հոյայի Scripps Research ամերիկյան ոչ առեւտրային բժշկագիտական հետազոտական կենտրոնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ջուլիուսը ծնվել Է 1955 թվականին, Նյու Յորքում, դոկտորական աստիճան Է ստացել 1984 թվականին Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում, իսկ հետագայում տեղափոխվել Է Սան Ֆրանցիսկո, որտեղ եւ աշխատում Է մինչ օրս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]